20 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2018

«Նոր կառավարությունը պետք է թափանցիկ լինի ոչ միայն «live»-երի շնորհիվ, այլև՝ հաշվետվողականության»

MP Tevan Poghosyan spoke about the prevented serious crime in Armenia in Dialogue press club

 ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը կարծում է, որ նոր կառավարությունը պետք է թափանցիկ լինի ոչ միայն «live»-երի շնորհիվ, այլև՝ հաշվետվողականության: «Պետք է ասվի՝ այս նպատակի համար այսօր փոխելու է սա, վաղը՝ նա, դրա համար մեկ շաբաթում կամ մի ամսում արվելու է սա»,-այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ըստ նրա՝ հանրությունը պետք է դառնա բարեփոխումների մասնիկ: «Նախորդ կառավարությունների խնդիրն այն է եղել, որ նրանք չեն հաղորդակցվել հանրության հետ, դրա համար բոլոր բարեփոխումները՝ անկախ նրանցի լավն են եղել, թե վատը, չէին ընկալվում մարդկանց կողմից»,- ասաց Թևան Պողոսյանը:

«Իմ պատկերացմամբ առաջին երկու փոփոխությունները, որոնք պետք է լինեն այս գործընթացից հետո՝ վստահությունն է և նոր շունչը: Վստահել ենք Նիկոլ Փաշինյանին, որ ինքը լինի վարչապետ, ուրեմն պետք է վստահենք նաև նրան, որ լավ հաշվարկել է, գտել է ամենաճիշտ լուծումները, նշանակել է նրանց, ովքեր այս պահին եղած հնարավորություններով կյանքի կկոչեն տեսլականը: Ուրախ եմ, որ եկել են երիտասարդներ, համակարգի հետ չկապված, եկել են մարդիկ, ովքեր չունեն նախկին «կապերը», որտեղ են կոռուպցիոն և այլ արատավոր երևույթներ»,- եզրափակեց նա:

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ