19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վիրավորանքի համար դաժանաբար սպանել է եղբորը

Հարավարեւմտյան թաղամասում կատարված դաժան սպանությունը ոստիկանները բացահայտել են։

Քաղաքացին ահազանգել էր ոստիկանություն, որ իր ներկայությամբ սպանություն է կատարվել։ Նա պատմել էր, որ անծանոթ մարդիկ վիճել էին տղամարդու հետ, հետո նրան գտել էին սպանված։

Սակայն պարզվեց, որ իրականում հաղորդում ներկայացրած Արամ Ասոյանը ինքն է սպանել 62-ամյա տղամարդուն։ Նրա խորդանոցում հայտնաբերվեց կացինը  եւ պարզվեց, որ Արամ Ասոյանը կացնահարել է իր հարազատ եղբորը՝ Աշոտ Ասոյանին եւ պատասխանատվությունից խուսափելու համար որոշել է շեղել ոստիկաններին։

Ըստ նախանական տվյալների Ասոյան եղբայրները միայնակ են տանը բնակվել եւ կենցաղային հարցերի շուրջ հաճախ են վիճել, ինչն էլ կացնահարության  պատճառ է դարձել։

«Վիրավորանքի համար հարվածեցի, որ հանգստանա ու սպանեցի»,-ոստիկանությունում սառնասրտաբար հայտնում է եղբորը կացնահարած Արամ Ասոյանը։

Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ