19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի վարչապետը

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը, գրում է AnalitikaUA.net-ը:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ ուկրաինացիների եւ հայերի միջեւ բազմադարյա բարեկամական կապերը հետագայում նույնպես երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման հիմք կհանդիսանան:

Ուկրաինան շահագրգռված է երկու երկրների միջեւ համագործակցության ակտիվացմամբ, առաջին հերթին՝ առեւտրատնտեսական ոլորտում:

Հարգելի պարոն Վարչապետ, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն եւ հաջողություններ պետական գործունեության մեջ»:

Ավելի վաղ AnalitikaUA.net-ը հայտնել է, որ Ուկրաինայի հայերի միությունը շնորհավորել է Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ