20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հարվածներ, հայհոյանքներ «Զվարթնոց»-ի ժամանման սրահի մուտքի մոտ. կան բերման ենթարկվածներ

Մայիսի 11-ին, ժամը 10.40-ի սահմաններում, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները ժամանման սրահում ծառայություն կատարելիս դռների մոտ նկատել են, որ մի քանի քաղաքացի հարվածում են միմյանց եւ հայհոյանքներ տալիս:

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 11.00-ին ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մուտքի մոտից, վիճաբանելու եւ միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 3 քաղաքացու` 1962 թ. ծնված Վահրամ Ա.-ին, 1973 թ. ծնված Արայիկ Ս.-ին եւ 1969 թ. ծնված Արմեն Ս.-ին :

Նշանակվել է ԴԲՓ:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ