17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արծվաբերդ գյուղում ամուսինը կտրել է կնոջ կոկորդը. ոստիկաններին տեսնելով՝ նա վնասել է իրեն

Մայիսի 11-ին՝ ժամը 13-ն անց 10-ի սահմաններում, Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ ստացվեց։

Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգողը, որը բժիշկ էր, հայտնում էր, որ Արծվաբերդում ապրող 49-ամյա Մարինե Բեգյանի կոկորդը կտրել են։ Դին հայտնաբերվել էր հավաբնում։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտեցին առանձնապես ծանր հանցագործությունը։ Պարզվեց, որ Մարինե Բեգոյանի կոկորդը կտրող-ծակող, սուր առարկայով կտրել է նրա ամուսինը՝ Մանվել Ասրյանը։

Դեպքի առթիվ Տավուշի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց՝ սպանության հատկանիշներով։ Քրեական հետախույզները գյուղում և հարակից բնակավայրերում սկսեցին ծավալուն որոնողական միջոցառումներ՝ 53-ամյա Ասրյանին հայտնաբերելու համար։

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները սանրեցին իրենց սպասարկման տարածքը՝ ժամեր տևած միջոցառումների արդյունքում գտնելով հետքը։ Ասրյանը թաքնվել էր կիսաքանդ շինության մեջ։ Նա, ոստիկաններին տեսնելով, փախել էր։ Անգամ կտրող-ծակող, սուր գործիքով իրեն վնասել, ապա տեղափոխվել է հիվանդանոց։

Նրա վիճակը ծանր է․ գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Դանակն առգրավվել է։

Նշանակվել են փորձաքննություններ։

Կատարվածի բոլոր հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ