25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Զորավոր Ավետարանը կբերվի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի

Մայիսի 14-ը Ս. Մովսես Տաթևացի կաթողիկոսի մահվան հիշատակի օրն է: Այդ օրը՝ ժամը 10:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի կբերվի Զորավոր Ավետարանը, որը պահվում է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան ինստիտուտում:
Փարպեցի փողոցի խաչմերուկից Ավետարանը թափորի ուղեկցությամբ կբերվի եկեղեցի, որտեղ կկատարվի Անդաստանի կարգ:
Ժամը 11:00-ին կմատուցվի Ս. Պատարագ: Ավետարանը հավատացյալների խոնարհման համար եկեղեցում կմնա մինչև ժամը 18:00-ն:
 
Ավետարանի հետ կապված բազմաթիվ հրաշքների ու բժշկությունների հիշատակություններ կան: Հենց այդ պատճառով ոչ միայն Ավետարանն, այլև եկեղեցին, որտեղ այն պահվել է, մարդիկ կոչել են Զորավոր:
 
Ս. Մովսես Տաթևացին երկար տարիներ ճգնել է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու անապատ-վանքում: Հայտնի է եկեղեցական իր մեծ բարեկարգություններով և շուրջ հինգ հազար հայերի գերությունից ազատելու ջանքերով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ