13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2019
KFC

Լուրջ բացահայտումներ Մշակույթի նախարարությունում.168 ժամ

1479891470-2314

«ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունն անցած տարի ստուգումներ է իրականացրել ՀՀ մշակույթի նախարարությունում և պետբյուջեի միջոցների վատնման բազմաթիվ փաստեր հայտնաբերել։
Տեսչության հաշվետվության համաձայն՝ մշակութային միջոցառումների իրականացման համար հատկացված գումարների հաշվին վճարվել են կատարողի գրասենյակի վարձակալության վճարները, որպես տրանսպորտային ծախսեր ներկայացվել է կատարողի կողմից ամբողջ տարին տաքսի ծառայությունից օգտվելու, անհատ անձանցից ավտոմեքենաներ վարձակալելու, բենզին ձեռք բերելու և միջոցառման հետ կապ չունեցող այլ ծախսեր: ՀՀ օրենսդրության պահանջների խախտումով, առանց ՀՀ վարչապետի որոշումների՝ նախարարության աշխատակիցները (բացառությամբ նախարարի և տեղակալների) մեկնել են արտասահման գործուղումների, որոնց վճարված գործուղման գումարը կազմել է 33 մլն 411.6 հազար դրամ:
Բազմաթիվ մշակութային միջոցառումների գծով պայմանագրերի կատարման ժամկետներն ավարտվել են, սակայն կատարողների կողմից ֆինանսական հաշվետվություններ չներկայացնելու կամ առանց պատշաճ փաստաթղթերի հիմնավորումներ ներկայացնելու արդյունքում վճարված 335 մլն 801.7 հազար դրամը թողնվել է՝ որպես դեբիտորական պարտք:
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից միջոցառումների անցկացման համար հատկացված գումարների ծախսման ընթացքում հաշվետվություններում ավելի ծախսեր են ներկայացվել, ֆինանսավորվել են այնպիսի ծախսեր, որոնք որևէ իրավական ակտով նախատեսված չեն և հաշվարկներով չեն հիմնավորվել, թույլ են տրվել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարների հաշվին մշակութային օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների հավելագրումներ:
Փաստացի ծախսերի համեմատությամբ պետբյուջեից ավելի ֆինանսավորումների փաստեր են բացահայտվել նաև «Գրադարանային ծառայություններ», «Թանգարանային ծառայություններ», «Թատերական ներկայացումներ» և «Երաժշտարվեստի և պարարվեստի համերգներ» ծրագրերի գծով։
«Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելություններ» ծրագրով մեկ դեպքով պաշտոնական պատվիրակության հյուրերի թվի՝ 89 անձ, համեմատությամբ՝ ճաշկերույթին մասնակցած անձանց թիվը հաշվետությամբ ներկայացվել է գրեթե 2 անգամ ավելի՝ 170 անձ: Մեկ այլ դեպքով ՀՀ կառավարության 10.09.2009թ. «ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հետ կապված մեկ անձի համար սահմանված մինչև 12500.0 դրամի փոխարեն՝ պաշտոնական ճաշկերույթի համար մեկ անձի հաշվով վճարվել է 25500 դրամ կամ կրկնակի ավելի: Արդյունքում ավելի գումար է վճարվել 1 մլն 755.0 հազար դրամի չափով:
ՖՆ տեսչությունն իր հաշվետվությունում մի շարք առաջարկներ է ներկայացրել՝ թերությունները վերացնելու ուղղությամբ, նաև առաջարկել ապահովել ստուգմամբ արձանագրված գումարների վերականգնումները ՀՀ պետական բյուջե»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ