23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեր միությանն արդեն դիմել են ներդրողները՝ և՛ հայեր են, և՛ օտարազգիներ. Գագիկ Մակարյան

«Բիզնեսի ներկայացուցիչները մեծ սպասելիքներ ունեն Նիկոլ Փաշինյանից: Նրանք սպասում են ոչ թե օրենսդրական փոփոխությունների, այլ արհեստական խոչընդոտների վերացմանը, իսկ 5 օր չաշխատելը 2 տոկոս ազդեցություն է ունենում ՀՆԱ-ի վրա, բայց դա շատ արագ հնարավոր կլինի համալրել՝ հաշվի առնելով նախատեսվող ներդրումների մեծ հոսքը»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Ըստ նրա՝ ներդրողներն այս պահին վստահություն ունեն նոր կառավարության նկատմամբ և ավելի երկարաժամկետ պլաններ են նախագծում, որը նախկինում չկար: «Նախկինում շատ կարճատև էին մտածում՝ պայմանավորված ընտրություններով, բայց այժմ բիզնեսի մոտ նոր վստահություն է առաջացել»,- հայտնեց Գագիկ Մակարյանը:

«Մեր միությանն արդեն դիմել են ներդրողները՝ և՛ հայեր են, և՛ օտարազգիներ: Ցանկություններ կան ներդրում կատարել արևային էներգիայի, թեյերի արտադրության, շինարարության, վերամշակման և այլ ոլորտներում: Պատրաստ են գալ, ներդրումներ կատարել Եվրոպայից, Իրանից»,-հայտնեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ