24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դատախազները պետք է պահանջեն մեր ազատությունը. Արամ Մանուկյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստը՝ Արշակ Վարդանյանի նախագահությամբ։

Դատավորը նախ ծանոթացավ ամբաստանյալների հետ, ապա անցավ միջնորդությունները լսելուն։

Այժմ «Ծռերի» պաշտպանները հերթով միջնորդություններ են ներկայացնում իրենց պաշտպանյալների նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոխարինելու չհեռանալու մասին ստորագրությամբ։

«Սասնա ծռեր»-ի անդամ Արամ Մանուկյանը նշեց, որ իրենց ազատման պահանջը պետք է ներկայացնեին դատախազները:

Դատական նիստը շարունակվում է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ