23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Որ դեպքում Փաշինյանը կդադարի լինել վարչապետ

«Այն պատիժները, որոնք վարչապետի տիրույթում են, կիրականացվեն, բայց ես ասել եմ, որ չեմ լինելու դատավոր, դատախազ, եթե առիթներ լինեն, քննություն կիրականացվի»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե որ պորտֆելները կտրամադրվեն «Ծառուկյան» դաշինքին, նա պատասխանեց, որ դաշինքն, իհարկե, ներգրավված կլինի կառավարության կազմում: Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկմանը, որ վարչապետի կարգավիճակում հանրային ճնշման միջոցով հնարավոր չի լինի ստիպել ԱԺ-ին օրենքներ ընդունել, նա ասաց.

«Քանի դեռ կա հանրային աջակցություն, այդ աջակցությունը լիարժեք կօգտագործվի երկրի զարգացման նպատակով: Որ պահին չի լինի աջակցություն, այդ պահին ես կդադարեմ լինել երկրի վարչապետ», – նշեց նա:

Փաշինյանը վերահաստատեց՝ առաջնահերթ քայլերից մեկը տրամաբանական, սեղմ ժամկետներում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են լինելու:

Հարցին՝ այդ դեպքում, գուցե, պատրաստավում է չներկայացնել կառավարության ծրագիր, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր արտահերթ ընտրություն, Փաշինյանը բացառեց այդ տարբերակը՝ պնդելով.

«Հնարավորություններ շատ կան, եթե Սահմանադրությունն ուշադիր կարդաք, կտեսնեք՝ ինչ լուծումներ կան»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ