20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դավիթ Տոնոյանն այսօր կնշանակվի ՊՆ. վարչապետ

Արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարար: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ կոալիցիոն կառավարություն կլինի՞, թե ոչ, Փաշինայանն արձագանքեց.

«Մենք ասել ենք, որ համաձայնության կառավարություն ենք նշանակելու: Կարող եմ ասել, որ այսօր Դավիթ Տոնոյանը կնշանակվի ՊՆ, մյուս նշանակումներն առաջիկայում կլինեն», – ասաց նա՝ չմանրամասնելով, թե որ պորտֆելները կտրամադրվեն Ծառուկյան դաշինքին:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քննարկումները դեռ շարունակվում են:

Նշենք, որ Դավիթ Տոնոյանը 2010-2016 թվականներին աշխատել է Պաշտպանության նախարարությունում՝ որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ