20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ծառուկյանի բիզնեսները տնտեսական աճ չեն ապահովվի. Ժամանակ

Ըստ “Ժամանակ” օրաթեթրի, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կանգնեցրել է Կենտրոն համայնքում հսկայական տարածքներում սկսած կառուցապատման աշխատանքները։ “Գործարար եւ քաղաքական շրջանակներում կարծիք կա, որ ընտրություններին ընդառաջ մի խումբ խոշոր  գործարարներ արդեն սկսել են իրենց տնտեսական գործունեությունը կրճատել։

Այդպիսով նրանք ցանկանում են նախագահ Սերժ Սարգսյանին ապացուցել, որ առանց իրենց 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ նա թե տնտեսական եւ ֆինանսական, եւ թե քաղաքական աջակցության խնդիրներ կունենա։ Ի դեպ, շաբաթներ առաջ մամուլում հրապարակումներ եղան, որ Գ. Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանը չի աշխատում։

Գործարանից մեկնաբանեցին, որ դադարը կարճատեւ է եւ ունի տեխնիկական վերազինման նպատակ։ Գործարանն արդեն սկսել է աշխատել, սակայն, մեր տեղեկություններով, ոչ նախկին հզորություններով։ Կարծիք կա, որ Գ. Ծառուկյանը պարզապես սկսել է կրճատել իր բիզնես-գործունեության ծավալները, որ խոչընդոտի տարեվերջին տնտեսական աճի արձանագրմանը”,-եզրակացնում է թերթը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ