25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սպանություն Երեւանում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում 61-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ. ձերբակալվել է վերջինիս եղբայրը:

2018թ. մայիսի 9-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի հարակից այգում հայտնաբերվել է 1956թ. ծնված Ա.Ասոյանի դիակը՝ գլխի գագաթային-ծոծրակային, ձախ քունքային շրջանների և ստորին վերջույթների բազմաթիվ կտրած-պատռված վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի եղբայրը՝ ծնված 1966թ.: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տուժողին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառվել են կացնով հարվածներ հասցնելու հետևանքով:

1966թ. ծնված տղամարդը ձերբակալվել է: Հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող կացինը:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ