24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պահանջում են Հայաստանի քաղաքական նոր իշխանություններից

Ի սկզբանե աջակցելով ու գործակցելով Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժման հետ՝  Հայաստանում և Սփյուռքում , ( որի ծիլերը դրվել էին «Սասնա Ծռերի» կողմից ), «Հայկական վերածնունդ»  սփյուռքյան  կազմակերպությունն  իր բոլոր  մասնաճյուղերով ,  ողջունելով  հանդերձ  մի քանի օր  առաջ Անդրեաս  Ղուկասյանի  կալանքի  չեղյալ հայտարարելը,  ափսոսանք է հայտնում , որ «Սասնա Ծռերի» մի խմբի դատավարությունն անբացատրելի պատճառով հետաձգվել է այսօր :

Մեզ համար անհանդուրժելի է 110 քաղբանտարկյալների առկայությունն այսօրվա «նոր» Հայաստանի բանտերում՝ թեկուզ անգամ մեկ օր ավելի:

Մենք ըմբռնում ենք, որ քաղբանտարկյալների ազատման գործընթացը պետք է տեղի ունենա օրենքի շրջանակներում, այսինքն դատարանների և դատախազության որոշումներով, այլ ոչ թե  ինչպես  նախկինում վերևից իջեցված քաղաքական հրահանգներով: 

Դրա համար, սակայն, անհրաժեշտ է, որ դատական նիստերը կայանան: 

Մենք Հայաստանի քաղաքական նոր իշխանություններից ակնկալում ենք դատարաններին դնել իրենց պատասխանատվությունների առջև, ապահովել դատական նիստերի կայացումը և դրանով  իրականացնել Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնելու իրենց խոստումն ու հավատամքը:

 

Փարիզ 10/05/2018

Հայկական Վերածնունդ սփիւռքեան կազմակերպութեան բանբեր՝

Շանթ Ոսկերիչեան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ