24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սյունիքի մարզպետն աշխատանքային ժամերից դուրս չի խոսում. Ժողովուրդ

Կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններում հետաքրքիր միջադեպ է գրանցվել Սիսիանի տարածաշրջանի Որոտան գյուղում: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով`տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներն ընտրական գործընթացի վերջում բառի բուն իմաստով փախել են:

Բանն այն է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` Լիսկան, ընտրությունների ավարտից հետո պահանջել է փոխել քվեարկության արդյունքները: Նա ասել է, թե ինքը ցանկանում է, որ հաղթող ճանաչվի գործող գյուղապետ ՀՀԿ-ական Գավրուշ Դավթյանը, որը բավարար թվով ձայներ չի կարողացել հավաքել: Սակայն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամները հրաժարվել են արդյունքները կեղծել, արագ արձանագրություն են կազմել ու փակել ընտրատեղամասը:

Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել անձամբ Ս. Խաչատրյանից, սակայն վերջինս ասել է, որ իր աշխատանքային ժամն ավարտվել է, ուստի հարցերին չի պատասխանի:  Որոտանի գյուղապետ է ընտրվել ԲՀԿ-ական Սերյոժա Ամիրխանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ