28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանին աջակցած ուժերը նրա գեղեցիկ աչքերի, պայուսակի համար չմիացան. քաղաքագետ

իսկ

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է, որ ՀՀԿ-ն արդեն շատ լավ հասկանում է, որ իշխանությունն անցնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա քաղաքական ուժին: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: <<Սակայն հիմա ՀՀԿ-ն պայքարում է այն հարցի համար, թե արդյոք կկարողանան պահպանել իրենք իրենց, կուսակցությունը միասնական պահպանել, թե ոչ, որպեսզի հետո էլ գոյություն ունենա և խորհրդարանում գոնե երկրորդ քաղաքական ուժը լինի:

 Հետաքրքիր մի դրվագ` տասնիներոդ դարում հեղափոխականներին ավելի հեշտ էր աշխատել, քան հիմա, հիմա պետք է լեգալ ճանապարհով արվեն բոլոր փոփոխությունները, հեղափոխությունը: Եվ դրա համար պետք է լինեն արտահերթ ընտրություններ, ՀՀԿ-ն այստեղ, ինչպես ասացի, ունենալու է միասնական հանդես գալու խնդիրը>>,-նկատեց Իսկանդարյանը:

Քաղաքագետն ընդգծեց, որ վարչապետին ամբողջ ժողովուրդն է աջակցում, և սա թույլ է տալիս նրան որոշումներ կայացնել:

<<Երբ խոսում են փոքրամասնության կառավարության մասին, դա անհնար է, միայն իր թիմակիցներից կառավարություն հավաքելու դեպքում քիչ կապրի այդ կառավարությունը, կադրերի սով կա: Այնպես որ, պարոն Փաշինյանը պետք է պահպանի նախկիններից էլ, և պետք է հասկանալ, թե խորհրդարանում ովքեր են աջակցում նրան, և պետք է հիշել, թե ովքեր միացան Փաշինյանին: Դա նրա գեղեցիկ աչքերի,  պայուսակի ու գլխարկի համար չէր>>,-ասաց քաղաքագետը` հավելելով, որ հիմա շատ կարևոր հարց է, թե ովքեր են ղեկավարելու ուժային կառույցները, և հիմա ինտենսիվ կոնսուլտացիաներ են գնում, իրեն աջակցած քաղաքական ուժերի հետ հավանաբար ինչ-որ համաձայնություններ կան, բայց դրանք, հարց է, կիրագործվեն, թե ոչ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ