16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Արդարության վենդետա պիտի լինի

Անցած օրը Նիկոլը հայտարարեց. «Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է. վենդետա չի լինելու»: Դե, սա հասկանալի է, մենք վայրենի չենք, արյան վրեժով պետություն չեն կերտում: Բայց եթե ատելության մթնոլորտի էջը փակվում է, պիտի բացվի արդարության էջը, որն իր հերթին պիտի ենթադրի արդարադատության մթնոլորտի հաստատումը: Իսկ սա գոնե ինձ համար նշանակում է, որ բոլոր հանցագործները, թալանչիները, ժողովրդի հաշվին միլիոններ կուտակածները, հալածանքների ու հաշվեհարդարների հեղինակները պիտի պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:

Եթե դա չի իրագործվելու սոսկ «վենդետա չանելու» պատրվակի ներքո, եթե սա չի արվելու իբրև թե «ներքին համերաշխություն» ապահովելու նկատառումներով, ապա այս հեղափոխությունն ինձ համար որևէ արժեք չի ունենա: Արդարության վենդետա պիտի լինի:

Հովիկ Չարխչյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ