25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ճերմակ դրոշ ծածանեցին. ազատամարտիկները դհոլ, զուռնայով գնացել էին տուն բերեն/տեսանյութ/

Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի, հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանի և մի խումբ ազատամարտիկների նախաձեռնությամբ այսօր իրականացվեց հաղորդագրություն-ակցիա: Ակցիայի հիմնական պահանջն էր ` ազատություն քաղբանտարկյալներին:

Ակցիան մեկնարկեց ՀՀ ԱՆ «դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից : Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ազդարարեց, որ պահանջում է մեծ համաներում բոլոր դատապարտյալների համար և ակցիան իրականացվելու է շարունակաբար` «Նուբարաշեն»  ՔԿՀ, «Վարդաշեն» ՔԿՀ և վերջում «Արմավիր» ՔԿՀ, որտեղ գտնվում է նաև Ժիրայր Սեֆիլյանը:

Ակցիային միացել էր նաև Իսպանիայում բնակվող հայուհի Գայանե Ասիլբեկյանը:

Ակցիայի մասնակիցները ՔԿՀ-ների մոտ ողջունեցին քաղբանտարկյալներին և խոսք ուղղեցին բոլոր անարդար դատապարտվածներին:

«Նուբարաշեն» ՔԿՀ մի բանտախցից սպիտակ դրոշակ պարզվեց:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ