12 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2018

Հաղթանակի աղոթք

5147594003_be5b7249d9_z

Սիրեցի՜ Քեզ, Տե՜ր, զորությո՛ւն իմ և Հաստատի՛չ իմ, 
ապավե՛ն իմ, Փրկի՛չ իմ Աստված: 
Աստվա՜ծ է օգնակա՛նն իմ, հո՛ւյսն իմ, և ապավե՛նն իմ, 
և եղջյո՛ւրն իմ փրկության, իմ ընդունելի՛ն: 
Օրհնա՜նք ասելով՝ իմ աղոթքները կարդացի առ Տեր, 
թշնամիներիս մե՛ջ էլ Նա Եկավ, ապրեցրե՜ց ինձ:
Շուրջս հավաքվեցին նրանք, ովքեր որ՝ մա՛հս էին խորհում,
և անօրենության հեղեղներն ելա՜ն՝ ինձ խռովեցի՛ն: 
Դժոխքից ելնող վշտե՛րը եկան- ի՛նձ պաշարեցին, 
վրաս ժամանեց թակա՛րդը մահվան: 
Իմ նեղության մեջ ես Տիրո՛ջս առջև աղոթք կարդացի, 
աղաղակեցի՛ իմ Փրկիչ Աստծուն, 
և սուրբ տաճարից իմ աղոթքների ձայնը Նա լսե՛ց, 
և աղաղակս լսելի՛ եղավ Նրա ականջին: 
Այդժամ երկիրը խռովե՛ց- դողա՛ց, և սասանվեցի՛ն հիմքերը լերանց, 
զի Աստված նրանց վրա բարկացավ: 
Եվ բարկությունից ծո՛ւխ առաջացավ և երեսներից հո՛ւր ելավ Նրա, 
Նրանից շանթե՛ր փայլատակեցին: 
Նա խոնարհեցրեց երկինքն ու իջա՛վ, և մառախո՜ւղ էր Նրա ոտքի տակ: 
Քերովբեների՛ վրա Նա սուրաց և թռչո՛ւմ էր Նա հողմի թևերով: 
Խավարը Իրեն ծածկույթ դարձրեց, բնակավայրերն Իր՝ հարկերն երկնքի, շո՛ւրջն էին Նրա, 
և խավարային ջրերը մինչև ամպե՜րը հասան: 
Թշնամիներիս վրա Տիրոջից փայլակնե՜ր ելան, 
ամպերից կարկո՛ւտ, կայծա՛կ ու կրա՛կ: 
Որոտա՜ց Տերը երկնքից երկիր և Նրա ձայնից կրկի՛ն ու կրկին խիստ կարկուտ տեղաց, հրե՛ կայծակներ: 
Նա Իր նետե՛րը ուղարկեց երկիր ու ցրե՛ց բոլոր թշնամիներիս, 
Իր փայլակներով երևա՛ց նրանց, խռովեցրե՛ց նրանց՝ ամենքին: 
Երևան եկան և ակունքնե՛րը բոլոր ջրերի,
աշխարհի հիմքերն ի դերև՜ ելան Նրա սաստերից: 
Առաքեց Տերն ինձ Իր բարձունքներից ա՛յն օգնությունը, որ խնդրել էի, 
և հորդ ջրերի խուժումից առաջ՝ հանե՛ց- փրկե՜ց ինձ, 
և պիտի փրկի՛ թշնամիներիցս էլ հզորահզոր՝ բոլո՛ր տեսակի ինձ ատողներից, 
քանի որ նրանք առավե՛լ էին ինձանից հզոր, քան թե էի ե՛ս:
Եվ չարչարանաց դառնադառն օրերն ինձ բաժին ընկան, 
բայց զորացրե՛ց Տերը ինձ կրկին ու դո՛ւրս բերեց ինձ անդորրության մեջ. 
և փրկե՛ց Նա ինձ, որովհետև որ՝ Նա ինձ կամեցա՛վ: 
Պիտի ամոքի՜ Տերն իմ վերքերը՝ իմ արդարության համաձայն պիտի Նա ամոքի՛ ինձ: 
Որովհետև որ՝ ես պահպանեցի՛ ճամփեքը Տիրոջ և չամբարշտացա՛ իմ Աստծու հանդեպ: 
Նրա առջև են իմ բոլո՜ր- բոլոր իրավունքները 
և ըստ այդմ էլ՝ արդարությունն Իր չհեռացրե՛ց, չզատե՛ց ինձնից:
Ես պիտի անբի՛ծ լինեմ Նրա հետ, և զգուշանա՛մ անօրենն անել:
Եվ պիտի Տերը ինձ վարձատրի՛, ըստ արդարությա՛ն, որ ունե՛մ իմ մեջ, 
ըստ իմ ձեռքերի սրբության՝ նույնչա՛փ, և իմ աչքերի՛ առջև պիտի ինձ օգնությա՛ն հասնի: 
Դու սրբերի հետ միշտ սո՛ւրբ Ես, Աստվա՜ծ, անբիծների հետ` անբի՜ծ Ես վարվում 
և հարաբերվում Ես ընտրյալներին ընտրյա՜լ մոտեցմամբ,
սակայն թյուրերի՛ն պիտի կործանես: 
Քո ժողովրդին այդ Դո՛ւ Ես միայն դարձնում խոնարհ,
ամբարտավանների աչքերը Դո՛ւ Ես վար խոնարհեցնում: 
Իմ ճրագն Ի՜նքդ Ես պայծառացնում, Տե՛ր, և խավարի մեջ լուսավորում Ես ճանապարհը իմ: 
Քեզնո՛վ փրկվեցի փորձություններից, 
իմ Աստծո՛վ անցա պարիսպները մեծ արգելանքների: 
Աստվա՛ծ, անբի՜ծ են ճամփաները Քո և ընտրյալներից ընտրա՛լ են բոլոր Խոսքերը Տիրոջ. 
ամե՛ն մեկին է ապավեն դառնում, ով հուսա՛ Իրեն: 
Որովհետև որ՝ էլ ո՞վ է Աստված` Տիրոջից բացի, կամ ո՞վ է Աստված, բացի մեր Աստծուց: 
Աստվա՛ծ, զորությո՛ւն հագցրեցիր ինձ և ճանապարհն իմ առաջնորդեցիր անբծությա՛ն մեջ: 
Իմ ոտքերն իբրև ոտքերն եղջերվի՝ այդ Քեզանո՛վ էր, որ բարձունքներում աներե՛ր եղան: 
Վարժեցրի՛ր ձեռքն իմ պատերազմների՛, բազուկըս Ի՛նքդ վերակերտեցիր՝ որպես հա՛ստ աղեղ,
և Քո՛ փրկության պաշտպանությունը դարձրիր ինձ ասպա’ր: 
Եվ ինձ հովանի եղավ Ա՛ջը Քո, և Քո խրատն ինձ կենդանացրե՛ց, լիացրե՛ց ինձ Քո ուսուցչությամբ: 
Ընդարձակեցի՛ր ընթացքները իմ ինձանի՛ց ներքև և շավիղներն իմ չտկարացա՛ն: 
Պիտի հալածե՛մ թշնամիներիս և հասնե՛մ նրանց. 
և ետ չդարձա՛ նրանցից, մինչև իսպա՛ռ վայր չընկան: 
Նեղեցի՛ նրանց այնքա՛ն, որ ոտքի չկարողացա՛ն այլևս մնալ, 
մինչ անհետացա՛ն իմ ոտքերի տակ: 
Տե՛ր, հագցրի՛ր ինձ զորությունը Քո պատերազմելու և ոտքերի՛ս տակ դրեցիր նրանց՝ ովքեր համախումբ ելա՛ն ինձ վրա: 
Եվ հալածակա՛ն դարձրիր բոլոր թշնամիներիս,
ատելիներիս սատակեցրի՛ր:
Աղաղակեցի՛ն նրանք, և սակայն մե՛կ հոգի չեղավ, որ նրանց փրկեր, դիմեցին նրանք Տիրոջը, բայց Նա չունկընդրե՛ց նրանց: 
Ես պիտի ահա մասնատե՛մ նրանց, և պիտի լինեն նրանք՝ ինչպես որ փոշի՛ն է թռչում հողմի առջևից: 
Եվ ինչպես կավը մարդու ոտքի տակ՝ ես այդպե՛ս պիտի կոխկըրճեմ նրանց: 
Տերն ինձ պիտի Իր զորությամբ փրկի՛ հակառակության ամե՛ն տեսակից, որ ժողովրդի միջից ի հայտ գան, 
պիտի վե՛ր հանի և կանգնեցնի՛ ինձ որպես առաջնո՛րդ հեթանոսներին: 
Այն ժողովրդին, որ չգիտեի` նա՛ ինձ ծառայեց և ձայնս հազիվ լսած` ելա՛վ և եղավ ունկընդի՛ր: 
Իսկ օտարների որդիներն եկան ու ստեցի՛ն ինձ, սակայն մաշվեցի՛ն և կա՛ղ տվեցին իրենց ստամած արահետներում: 
Կենդանի՛ է Տերը, օրհնյա՜լ է Աստված, Նա իմ փրկության համար մշտապե՛ս բա՜րձր է կանգնած, 
Աստվա՛ծն- Աստվա՛ծն իմ: 
Նա որոնում է իմ վրեժները լիարժե՛ք լուծել, 
հնազանդեցնե՛լ ժողովուրդներին ի՛մ կամքի ներքո: 
Հանիրավի տեղ վրաս բարկացած թշնամիներից ազատո՛ւմ է Նա, բա՜րձր է դարձնում ինձ իմ վրա ելած հակառակներից 
և փրկում ձեռքից անիրավ մարդու: 
Եվ այս ամենի համար, Աստվա՛ծ իմ, հեթանոսների առաջ Քո գործե՛րն եմ խոստովանում, և Անվանը Քո նվիրաբանված՝ երգո՜ւմ սաղմոսնե՛ր: 
Եվ սքանչելի՜ դարձրիր, Դո՛ւ, Տե՛ր, փրկությունը և Քո՛ Թագավորի, 
Քո Օծյալի հետ Դու ողորմությա՛ն արժանացրու նաև Քո՛ Դավթին, նրա Զավակին` սերընդե՜- սերունդ:

Սաղմոս 17

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ