25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Իսրայելը դժգոհ է. ԱՄՆ-ը փորձում է փոխել դիրքորոշումն Իրանի նկատմամբ

Իսրայելցի բարձրաստիճան չինովնիկներից մեկը հայտնել է լրագրողներին, որ Սպիտակ տունը մերժել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուին` կազմակերպել հանդիպում Բարաք Օբամայի հետ, հաղորդում է “Reuters”-ը: Նետանյանհուն պետքէ  Նյու Յորք ժամանի սեպտեմբերի վերջին` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին: Իսրայելի ներկայացուցիչների տվյալներով` նախագահի հետ հանդիպման հարցմանն ի պատասխան Նետանյահուին հայտնել են, որ Օբամայի ծանրաբեռնված գրաֆիկը թույլ չի տալիս կազմակերպել նրանց հանդիպումը:

Սպիտակ տունն իր հերթին հերքել է այդ ինֆորմացիան` հայտարարելով, թե Իսրայելի  կողմից հարցում չի եղել: ԱՄՆ վարչակազմի պաշոնական ներկայացուցիչ Թոմի Վիետորը հայտարարել է, որ Օբաման եւ Նետանյահուն չեն կարող հանդիպել, քանի որ 2-ն էլ մասնակցելու են Գլխավոր ասամբլեայի նիստին, սակայն տարբեր օրերի, այդ պատճառով էլ չեն կարող հանդիպել: Նրա խոսքով` սեպտեմբերի 12-ի գիշերը Օբաման եւ Նետանյահուն մեկ ժամ զրուցել են հեռախոսով եւ հաստատել իրենց միասնական դիրքորոշումը` թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստեղծել եւ շարունակել քննարկումներն այդ հարցի շուրջ:

Նախօրեին Նետանյահուն խստորեն քննադատել էր Օբամային` Թեհրանի նկատամամբ ոչ բավարար կոշտ վերաբերմունքի համար: “Reuters” գործակալությունը հիշեցնում է այն մասին, որ չնայած 2 ղեկավարների լարված հարաբերություններին, սկսած 2009-ից ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը  հանդիպել են վերջինիս ԱՄՆ կատարած բոլոր այցելությունների ժամանակ, բացառությամբ 2010-ի նոյեմբերի, երբ Օբաման ուղեւորության մեջ էր: Գործակալությունը չի բացառում, որ Օբամայի մերժումը` հանդիպել Նետանյահուին, կարող է Օբամային զրկել հրեաների եւ իսրայելամետ ընտրողների քվեներից նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս իրավիճակից արդեն հասցրել է օգտվել Օբամայի մրցակիցը` հանրապետական Միթ Ռոմնին, ով եւս մեղադրել է Օբամային Իրանի հանդեպ ոչ խիստ վերաբերմունքի, Իսկ Իսրայելի հանդեպ` չափազանց խիստ դիրքորոշման մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ