19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպիսի ընդդիմություն է լինելու ՀՀԿ-ն. մանրամասնում է Շարմազանովը (տեսանյութ)

«Ես ինքս էլ դեմ եմ քվեարկել, և առհասարակ մեր հավաքական կարծիքը Փաշինյանի քաղաքական լիդերության, վարչապետության վերաբերյալ չենք փոխել, բայց կան իրողություններ, մենք չենք կարող հաշվի չնստել իրողությունների հետ»,-այսօր Ազգային ժողովում վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ քաղաքական ուժը, որ իրեն համարում է  պետական գաղափարախոսության կրող, վերմակն իր վրա գցելով չպիտի առաջնորդվի: «Երբեմն պետք է գնաս զիջումների՝ հասկանալով, որ դա է այս պահին իրական ճանապարհը»,-հավելեց նա:

Հարցին, թե մեծամասնությունը ՀՀԿ-ն պահպանելու է, նա արձագանքեց. «Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է»:

Նա հավելեց, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անում է սկզբունքով, որևէ մեկի ճնշման տակ չի առաջնորդվում, ոչ էլ սուրճի բաժակ նայելով, հետևաբար չի կարող ասել, թե ինչպես կքվեարկեն կառավարության ծրագրին: «Երբ կներկայացվի կառավարության ծրագիրը, այդ ժամանակ էլ կասենք»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպիսի ընդդիմություն են լինելու, Շարմազանովը պատասխանեց. «Ընդդիմություն, որի քայլերը միտված են լինելու Հայաստանի հզորամանը:

-Մենք որևէ ռևանշիզմի, վրեժխնդրության աննպատակ անձնական ատելության խնդիր չենք դրել և չենք դնելու: Պայքարը պատկերացնում ենք ծրագրային և գաղափարական դաշտում, այլ ոչ թե ինքնանպատակ դեմ ենք քվեարկելու», – ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով՝ իրենց հիմնական խնդիրը լինելու է Հայաստանի և Արցախի անվտանգությունը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ