19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Վերջին դաս»-ի նպատակով փող չհավաքել.ԿԳՆ-ն հայտնում է

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին եւ ժանանակավոր պաշտոնակատարներին, Երեւանի քաղաքապետին եւ ԿԳՆ ենթակայության ավագ դպրոցների տնօրեններին՝ «Վերջին դաս» միջոցառման նպատակով հնարավոր դրամահավաքն արգելելու վերաբերյալ:

ԿԳՆ շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «Մայիսի 25-ին ավարտական դասարանների «Վերջին դաս» միջոցառումն անհրաժեշտ է կազմակերպել եւ անցկացնել դպրոցին, մանկավարժին եւ սովորողին վայել, օրվա խորհրդին համահունչ: Անհրաժեշտ է բացառել պարտադիր դրամահավաքի որեւէ դրսեւորում կամ անհարկի ծախսերի որեւէ պարտադրանք: Դպրոցը, ուսուցիչը եւ սովորողը պետք է զերծ մնան «Վերջին դասը» արատավորող եւ ավելորդ շքեղություններ առաջացնող որեւէ երեւույթից»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ