20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բավականին ծանր ճգնաժամի առջեւ ենք.քաղաքագետ

«Ըստ ամենայնի, վաղը կունենանք Հայաստանի նոր վարչապետ`հանձին Նիկոլ Փաշինյանի»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքագետը նկատում է, որ դրանով ճգնաժամը չի հարթվի. «Բավականին ծանր ճգնաժամի առջեւ ենք, ճանապարհը երկար է եւ փշոտ, նոր կառավարության համար նաեւ ականապատված»,-նշում է Ռուբեն Մեհրաբյանը

Մանրամասնելով ասելիքը քաղաքագետը հայտնեց, որ նոր ձեւավորվելիք կառավարությունը խորհրդարանում մեծամասնություն չի ունենալու, եւ այն ձայները, որ կգան Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ, ամենեւին էլ փաստ չէ, որ կլինեն Նիկոլ Փաշինյանին քաղաքական հենարան եւ նրա բերած օրենքները կանցնեն:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի հանգուցալուծումը`վաղաժամ խորհրդարանական ընտրություններն են: Նա կասկած չունի, ՀՀԿ-ն փորձելու է թույլ չտա արտահերթ ընտրություններ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ