25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կպահանջվի 1-1,5 տարի՝ տեսնելու, թե ինչ կփոխի Նիկոլ Փաշինյանը. սոցիոլոգ

Վերջին օրերին իշխանափոխության հետ կապված սոցհարցումները ցույց են տվել, որ հասարակության մեջ կա և բողոքի ալիք, և ոգեշնչություն,  որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բան կուղղի:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:  Նա նկատեց, որ երկու կողմերը կարողանան համաձայնության գալ և միասնական լուծեն առկա խնդիրները;

«Եթե Հանրապետականները իրոք չունեն այս խնդրի լուծման պահեստային տարբերակ, և իրենց խոստմանը հետևելով պետք է ընտրեն Նիկոլ Փաշինյանին՝ ապա մեզանից կպահանջվի 1-1,5 տարի` համոզվելու համար՝ արդյոք նա կարողանում է ինչ-որ բան փոխել երկրում, թե ոչ»,-ասաց սոցիոլոգը:  

Ադիբեկյանի պնդմամբ`  սոցիալական հարցումները ցույց են տվել, որ մարդկանց բողոքը և պահանջը երկրում աշխատատեղերի պակասը, աշխատավարձի և նպաստների ոչ բավարար լինելն է, իսկ դրանց լուծման համար երկիրը պետք է  ֆինանսական լուրջ ներդրումներ ունենա. «Փաշինյանը նախ պետք է սկսի ներդրումային ֆոնը բարձրացնելուց, որապեսզի երկրիը տնտեսական աճ ունենա և կարողանա զարգանալ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ