19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Միխայիլ Լեոնտևի պատկերացմամբ՝ ՀՀ-ում կատարվողը դավաճանություն էր. Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության և մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այս օրերին համացանցում հետաքրքիր տեղաշարժեր նկատվեցին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա խոսեց սոցիալական ցանցերում հեղափոխության օրը նկատված արձագանքների մասին: Նրա ներկայացմամբ՝ օրինակ, երբ Կարեն Կարապետյանը որոշեց հանդիպել Փաշինյանին, երբ ենթադրվում էր, որ ինքը կլինի ՀՀԿ-ի՝ վարչապետի թեկնածուն, մի շարք ռուսաստանցիների էջեր ակտիվացան: Իսկ, երբ  Նիկոլ Փաշինյանը մերժեց իշխանության հետ փոխզիջումների գնալու առաջարկը, տեղեկատվական դաշտ մտան «Ռոսնեֆտ» ռուսական նավթային ընկերության փոխնախագահ, հեռուստալրագրող Միխայիլ Լեոնտևի պես քարոզիչներ, ովքեր հայաստանյան ժողովրդական շարժումն «արյան մեջ խեղդելու» կոչեր էին անում:

«Նման մարդկանց պատկերացմամբ՝ ՀՀ-ում կատարվողը դավաճանություն էր, ընդամենը Ռուսաստանից պոկվելու փորձ»,-կարծում է Սամվել Մարտիրոսյանը:

Վերջինս նաև ասաց, որ իշխանափոխության գործում մեծ էր սոցիալական ցանցերի դերը. «Չլինեին սոցցանցերը, ամեն ինչ ավելի դանդաղ կլիներ. նույն ինքը Փաշինյանն ուղիղ եթերներով էր շատ բան համակարգում: «Տելեգրամ»-ը հայաստանյան օգտատերերի համար մինչեւ վերջերս ոչ մի բան էր: Բայց այդ օրերին հիմնականում Ռուսաստանի հայերը մի շարք ալիքներ ստեղծեցին, որոնք ավելի ակտիվ էի տեղեկություն տարածում ռուսերեն լեզվով, քան մեր լրատվականները»,-եզրափակեց նա: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ