29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր թշնամիները չեն պատրաստվում հանգիստ նստել. Թևան Պողոսյան

132715

«Շնորհավորենք բոլորիս, որ տեղի ունեցած գործընթացները անցան խաղաղ, առանց արյունի»,-այսօր՝ մայիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:

Բանախոսը նկատեց, որ առաջիկայում մենք կտեսնենք անձերի փոփոխություն, սակայն ամեն բան պետք է արվի, որ միայն անձերի փոփոխությամբ չսահմանափակվենք:

Անդրադառնալով միջազգային մամուլի արձագանքներին Թևան Պողոսյանը նշեց, որ ամեն երկիր ապրում է բացառապես իր շահերով.«Մեր թշնամիները չեն պատրաստվում հանգիստ նստել, մի բան էլ կողքից նայել ու բարի նախանձով նախանձել մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին: Բնականաբար նրանք ցանկանում են մեզ վնասներ պատճառել և այդ վնասների ինչ-որ մի մասն էլ շատ ժամանակ պատվիրված, անհասկանելի երևույթներով հայտարարություններ են»,-նշեց Թևան Պողոսյանը:

Պողոսյանի խոսքով՝ հարկավոր է հետևողական աշխատանք:

Քաղաքագետը ընդգծում է, որ չպետք է կենտրոնանանք մի երկրի հետ հարաբերությունները լավացնելու վրա.«Պետք է զգոն լինենք և աշխատենք բոլորի հետ»:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ