25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու. Փաշինյանը՝ Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունից

«Իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարին մենք պատրաստ ենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ հիմա չի աշխատում կառավարության ծրագրի վրա, այլ աշխատում է իր ելույթի վրա:

Ինչ վերաբերում է լուրերին, թե գործարար Խաչատուր Սուքիասյանը կարող է լինել առաջին փոխվարչապետ, Փաշինյանը այպես մեկնաբանեց. «Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու»: Նա հավելեց, որ «խաղի կանոնները» պարզ են լինելու բոլորին, իսկ դա օրինականությունն է: Եվս մեկ անգամ նա հայտարարեց, որ Հայաստանում տնտեսական ու քաղաքական վենդետաներ չեն լինելու: «Ոչ մի հարցով չեն լինելու վենդետաներ»:

Հարցին, թե իսկ քննություններ լինելու են, նա արձագանքեց, որ հանրությունը կստանա իր բոլոր հարցերի պատասխանները: «Այն մթնոլորտը, որ այսօր կա ՀՀ-ում, չպիտի խաթարվի, բայց դա չպիտի նշանակի, որ խնդիրները՝ օրենքի առաջ բոլորի հավասարության, չեն լուծվելու»:

Վարչապետի թեկնածուն հիշեցրեց իր հայտնի հայտարարությունը, որ մայիսի 8-ից մենաշնորհներ չեն լինելու: «Ես քանի որ վարչապետ չեմ, չեմ ուզում հայտարարություններ անել, իսկ իմ ընտրվելու հետո պետք է հետևենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի հավանականությանը, ապա նա նշեց, որ այս պահին այդ հարցը չի քննարկվում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ