29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՅԴ-ն կողմ է ազգային համաձայնության կառավարությանը

120557

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի խոսքով՝ նախորդ ընտրությունների ժամանակ ամենամեծ խնդիրը ընտրակաշառքն է, արտահերթ ընտրություններին դա պետք է բացառվի: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների ժամկետներին, պատգամավորը նշեց, որ ողջամիտ ժամկետներ են պետք: «Նույն Նիկոլ Փաշինյանն ու շարժման  մյուս ղեկավարները հասկանում են, որ դա անհրաժեշտ է, և պետք է ապահովվի բոլոր ուժերի մասնակցությունը:

Մենք չենք ուզում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չհաջողի լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք դրել է իր առջև: Ի վերջո, սա շարժման հաջողությունը պիտի լինի, և այստեղ ՀՅԴ-ն պատրաստ է իր ներուժը դնի, որպեսզի չձախողվի արարման փուլը՝ երկրորդ փուլը: 

Կադրերի նշանակումը շատ կարևոր է, պետք է մարդկանց մոտ կասկած չլինի, որ տվյալ մարդը, որ նշանակվել է, լավագույնս է համապատասխանում այդ պաշտոնին»,-նշեց Ռուստամյանը:

Հարցին, թե պորտֆելների հարցը քննարկվել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ, նա պատասխանեց. «Մենք խոսել ենք այն սկզբունքների մասին, որոնք, ըստ մեզ, ճիշտ է դնել նոր կառավարության հիմքում: Անձերի անուններ չեն քննարկվել»:

Նա չբացառեց, որ կարող է ազգային համաձայնության կառավարություն լինել:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ