18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փրկարարները մարել են տրոլեյբուսի խցիկում բռնկված հրդեհը

ՀՀ  արտակարգ իրավիճակների  նախարարության «911» ծառայությունը մայիսի 4-ին, ժամը 14:40-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայի սկզբնամասում՝ «Ակվատեկ» մարզաառողջարարական համալիրի մոտակայքում, այրվում է տրոլեյբուս:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել՝ 15:08-ին:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Հրաչյա Աճառյան 39/8 հասցեում գտնվող «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում այրվել է տրոլեյբուսի մեքենավարի խցիկը՝ մոտ 4 քմ, ուղևորի խցիկը՝ մոտ 0,5 քմ, և կոտրվել՝ դիմապակին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ