10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

g_image

Մայիսի 4-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-ճապոնական փախգործակցությունը առավել զարգացնելու և ընդլայնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար: Բարձր գնահատելով Էյջի Տագուչիի գործունեությունը որպես Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան՝ ԱԳՆ ղեկավարը վստահություն հայտնեց, որ համատեղ քայլերով հայ-ճապոնական հարաբերությունները որակապես նոր մակարդակի կբարձրանան։

Դեսպան Տագուչին շնորհակալություն հայտնեց Էդվարդ Նալբանդյանին և արտգործնախարարությանն իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար և համոզմունք հայտնեց, որ տարբեր բնագավառներում Հայաստանի և Ճապոնիայի միջև կապերը կապրեն շարունական վերելք՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների:

Ի գնահատանք հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ճապոնիայի դեսպանին հանձնեց ԱԳՆ Պատվո մեդալը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ