24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքապետին խաբե՞լ են

Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանը, Henaran.am-ի տեղեկություններով, կիրակի օրը կայացած ընտրություններում 5500 ընտրողի բաժանել է 5000-ական դրամ, սակայն ստացել է 3500 կողմ քվե: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, այժմ քաղաքապետը “դռնեդուռ” ընկած` ուզում է գտնել իրեն խաբողներին:  Ավելին, ընդհանուր առմամբ, Սիսիանի քաղաքապետը ընտրությունների համար ծախսել է 55 մլն դրամ:

Henaran.am-ի հետ զրույցում Աղասի Հակոբջանյանը հարցով պատասխանեց. “Գուցե” ա՞յլ թեկնածուի մասին է խոսքը”: “Ես ոչ մեկին չեմ փնտրում, այս պահին էլ Ֆրանսիայից պատվիրակություն է ժամանել Սիսիան, քաղաքի զարգացման ծրագիրն ենք քննարկում”,-ասաց ԲՀԿ-ական քաղաքապետը:

Ի դեպ, նա չհիշեց, թե որքան գումար է ծախսել ընտրապայքարում: “Նախընտրական հիմնադրամից են ծախսվել, հաշվետվությունը կներկայացվի”,-ասաց նա:

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ