24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ պետք է սովորի Փաշինյանը.քաղաքագետ/տեսանյութ/

«Գլխավոր խնդիրը, որը դրված է Նիկոլ Փաշինյանի առջև քաղաքականության արվեստի մեջ ավելի կատարյալ դառնալն է, քանի որ այն բանաձևը, որը նա շրջանառության մեջ էր դրել՝ ես, կամ ոչ ոք, սխալ է և նա պետք է աշխատի ավելի հասկանալի ձևով ներկայանալ: Փաշինյանը նաև պետք է հստակ ներկայացնի իր ծրագրերը»,-այսօր՝ մայիսի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Մանասյանը նշում է, որ Փաշինյանի պայքարը բաղկացած էր երկու փուլից: Սկզբում նա քայլում էր՝ «Մերժիր Սերժին» բանաձևով, իսկ երկրորդ փուլում արդեն՝ «Մերժիր ՀՀԿ»-ին: Քաղաքագետը նշում է, որ ՀՀԿ-ն բավականին լուրջ ուժ է և այստեղ քաղաքական դիվանագիտություն է պահանջվում:
Ալեքսանդր Մանասյանի խոսքով՝ կատարվածը միջազգային կյանքի նշանային երևույթ է դարձել և դա բոլորը պարտավոր են հաշվի առնել:

«Աշխարհում բոլորը հիացած են կատարվածով և մենք պետք է դա պահենք: Այս ամենին զուգահեռ պետք է հաշվի առնենք նաև վտանգները: Կան պետություններ, որոնք դեմ են այս շարժման»,-նշեց Ալեքսանդր Մանասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ