25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լևոն Մնացականյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարական հանձնաժողովի հերթական նիստը

Մայիսի 4-ին Արցախի Հնարապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ նվիրված մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու հարցերին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ինչպես միշտ, նախատեսվում է տոնական միջոցառումներին ընգրկել հանրապետության բոլոր բնակավայրերը, ուսումնական հաստատություններն ու ՊԲ-ի բոլոր զորամասերը, որի շրջանակում կլինեն ինչպես ավանդական համերգային ծրագրեր ու ոգեկոչման արարողություններ, այնպես էլ արիության դասեր ու մեծարման երեկոներ, մշակութային ու մարզական տարբեր միջոցառումներ:

Նիստի ընթացքում կարևորվել է նախատեսվող բոլոր միջոցառումները եռատոնի ոգուն ու տրամադրությանը համահունչ կազմակերպելու անհրաժեշտությանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ