19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կարեւոր տեղեկատվություն ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների համար

ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ՝

  • Վոլգոգրադ
  • Եկատերինբուրգ
  • Կազան
  • Կալինինգրադ
  • Մոսկվա
  • Նիժնի Նովգորոդ
  • Դոնի Ռոստով
  • Սամարա
  • Սանկտ Պետերբուրգ
  • Սարանսկ
  • Սոչի

 

 Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝

 

  •  oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր են  ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքայինմարմնում,

 

  • սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը,

 

  •  նշված ժամանակահատվածում խստացվելու է նաև միգրացիոն հսկողությունը:

 

  Հարգելի ՀՀ քաղաքացիներ,

        խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր    իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:

Առավել մանրամասն տեղեկություններ  կարող եք ստանալ հետևյալ կայքէջից՝

     http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201705100001

 

     ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ