24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայտնել եմ իմ դեմ քվեարկելու պատճառները և դեռևս այդ պատճառների փոփոխության հիմք չեմ տեսնում. Կոստանյան

Սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի առաջադրման հարցում ֆորմալ ընթացակարգի խախտում չկա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցնում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով  ՍԴ անդամի ընտրության հարցին:

Ինչ վերաբերում է մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանն, ապա Կոստանյանն ընդգծեց. «Իմ այն հայտարարությունը` բացառում եմ, որ իմ խմբակցությունը կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին, վերաբերում էր մայիսի 1-ի ընտրությանը: Իմ հայտարարությունն ամսի 8-ի քվեարկության հետ ընդհանրապես առընչություն չունի։ Դա վերաբերում էր ամսի 1-ի քվեարկությանը, չէր կարող վերաբերվել ընդմիշտ քվեարկությանը»:

Խոսելով իր անձնական քվեարկության մասին՝ Կոստանյանը խորհուրդ տվեց սպասել։
«Երբ ժամանակը կգա, կտեսնեք։ Ես հայտնել եմ իմ դեմ քվեարկելու պատճառները և դեռևս այդ պատճառների փոփոխության հիմք չեմ տեսնում», – ընդգծեց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ