25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Որոշ սպասումներ չեն արդարանա. Հայկական Ժամանակ

Հայ հանրությունը լարված սպասում է մայիսի 8-ին: Այդ օրը Հայաստանը կունենա լեգիտիմ վարչապետ, կամ իրադար­ձությունները կստանան բոլորովին աՕկանխատեսեւի ըն­թացք: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ որևէ ցնցում մայի­սի 8-ին չի լինի, եւ թավշյա հեղափոխությունը կհասնի իր հերթական հանգրվանին: Հերթական, բայց ամենեւին ոչ վերջին:

Ըստ ամենատրամաբանական սցենարի, դրանից հետո կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություն­ներ, որի արդյունքում միայն կձևավորվի նոր իշխանություն: Մինչ այդ երկրռւմ այսպես թե այնպես տիրելու է թույլ կամ ուժեղ արտահայտված անորոշության մթնոլորտ, քա­նի որ իշխանության կարեւորագույն մարմնում խորհրդա­րանում ՀՀԿ-ն մեծամասնություն է եւ թեկուզ տեսականորեն այդ ուժը կարող է ցանկացած պահի ինչ-որ քայլեր անել թավշյա հեղափոխության դեմ: Դրա հավանականությունը քիչ է, բայց հանրությունը կարծես որոշակի կասկածներ ու­նի: Այդ կասկածները, անշուշտ, ցանկացած պահի շատ արագ կվերածվի, պատկերավոր ասած, մոբիլիզացիոն ռեսուրսի, եւ հանրությունը մեծ հաճույքով եւս մի հաղթա­նակ կտոնի խորհրդարանական ներկայիս մեծամասնու­թյան նկատմամբ, ինչպես արեց դա մայիսի 2-ին:

Եվ խորհրդարանական մեծամասնությունը արդեն գիտակ­ցում է դա: Հավանաբար: Այնպես որ, ապագա իշխանությու­նը հակահեղափոխության հնարավոր վտանգները չեզո­քացնելուն զուգահեռ արդեն պետք է պատրաստվի իր հիմ­նական գործառույթին երկրի կառավարմանը:

Այստեղ նոր իշխանությունը, անշուշտ, հանդիպելու է բազմաթիվ մարտահրավերների: Որո՞նք են դրանք: Աոաջինը թերևս հանրության մի որոշակի հատվածի մեջ ձեւավորված չափազանցված սպասումներն են մաս­նավորապես սոցիալ- տնտեսական կյանքում կայծակնա­յին փոփոխությունների առումով: Այդպիսի փոփոխություն­ներ, անշուշտ, չեն լինելու: Դա հակասում է թավշյա հեղափոխության տրամաբանությանն ու բովանդակությանը: Օրինակ, կարող են ձեւավորվել սպասումներ, որ վաղը առավոտյան նոր իշխանությունը այսօրվա մեծահարուստ­ներից խլելու է նրանց ողջ ունեցվածքը եւ կեսօրին դա բա­ժանի չքավորներին: Սա, իհարկե, խտացված գույներով, բայց մոտավորապես նման սպասումներ լինելու են, որոնք, իհարկե, չեն արդարանալու: Եվ այդ մասին հեղափոխու­թյան առաջնորդները հստակ հայտարարություններ են արել իրենց բազմաթիվ ելույթներում:

Մյուս սպասումը այն է, որ վաղը առավոտյան սեւ հա­մազգեստներով մինչեւ ատամները զինված «սպեցնազը» ձերբակալելու է մեծ ու փոքր քրեական տարրերին, որոնք տարիներ շարունակ համագործակցելով իշխա­նության ու օւիգարխների հետ, կեղեքել ու ստորացրել են շարքային քաղաքացուն, կեղծել ընտրությունները, յու­րացրել որոշակի ոեուրսներ եւ այլն, ե այսպես շարունակ: Բնականաբար, դա նույնպես չի լինելու, ե այդ սպասում­ները եւս չեն արդարանալու:

Նմանատիպ սպասումների ցանկը հնարավոր Է անվերջ շարունակել, բայց վստահաբար կարե[ի Է պնդել, որ այսպի­սի հիասթափությունները եղանակ չեն ստեղծելու: Հանրու­թյան մեծագույն մասը բոլորովին այլ սպասումներ ունի, եւ նոր իշխանությունը պետք է աշխատի հենց այդ սպասում­ները արդարացնելու ուղղությամբ:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ