23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ավտովթար Երևանի Շիրակի փողոցում. կան տուժածներ

Մայիսի 3-ին՝ ժամը 21:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1978 թ.) ավտոմեքենան և թիվ 33 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի (վարորդը՝ Ա. Չ.) ավտոբուսը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Ա.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վարորդը և ուղևոր Ա. Ե.-ն (1989թ.) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները փակել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ