19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ընտրությանը

Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Ընտրական» օրենսգրքում և հարակից օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ առաջարկվող փոփոխությունը որոշակի դրական քայլ է, ամեն դեպքում այն բացարձակապես թերի է: «Քաղաքական նոր իրավիճակի ամրագրումից հետո խորհրդարանն անդրադառնալու  է Ընտրական օրենսգրքի լայն փոփոխությանը»,-ասաց նա՝ հավելելով, որ ելնելով սրանից՝ հիմա կողմ կքվեարկեն:

Նա նաև ասաց, որ ՍԴ անդամի թափուր տեղի թեկնածուի ընտրությանն իրենք չեն մասնակցելու. «Դատավորի թեկնածությունն առաջադրվել է իրավական ընթացակարգերի խախտմամբ»,-նշեց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ ընդգծեց, որ այս փաթեթին դեմ են քվեարկում, քանի որ առաջին ընթերցման ժամանակ կողմ են եղել, սակայն ձեռքբերված պայմանավորվածությունը չի պահպանվել: Նա հայտնեց, որ «Ելքը» ևս չի  մասնակցելու ՍԴ դատավորի ընտրությանը ընտրությանը:

Իսկ փաթեթն ընդունվեց 77 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ