20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սերժ Սարգսյանը ներո՞ւմ է շնորհել ցմահ դատապարտյալին. բաց նամակ

23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ վերջին երեք ամիսներին ինքը համոզված է եղել, որ շուտով ազատության մեջ կլինի: Նա նշեց, որ անգամ մամուլում է հրապարակվել ինֆորմացիա այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իրեն ներում է շնորհել:

Ցմահ դատապարտյալը անելանելի վիճակում է.«Այլևս չեմ դիմանում, ամեն վայրկյան սպասում եմ ներման խնդրագրիս պատասխանին: Հարցիս պատասխանը ստանալու համար բաց նամակով դիմում եմ ՀՀ նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանին»:

Ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ.
«ՀՀ մեծարգո նախագահ պարոն Սարգսյան, բաց նամակը շարադրելիս, երկար մտորեցի`արդյո՞ք, հանրապետության ներքաղաքական պատասխանատու այս փուլում, արժե դիմել Ձեզ  ցմահ դատապարտյալիս տանջող մի հարցով: Բայց, այլեւս, ելք չունեի սպասելու, քանի որ անորոշության մեջ ապրելն էլ մի բան չէ: 23 տարի անազատության մեջ եմ ու շատ բան եմ տեսել, զգացել, ապաշխարել, զղջացել։ Բայց փոխվել եմ, դրսևորել ու դրսևւորում եմ նորմալ պատշաճ վարքագիծ, և 2017թ,սեպտեմբերի 22-ին ներման խնդրագրով դիմել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։

Որոշ ժամանակ անց, սահմանված կարգով ՔԿՀ-ից պահանջել էին ներկայացնելու տեղեկատվություն ընտանիքիս անդամների մասին, ինչպես նաեւ, այլ անհրաժեշտ փաստաթղթեր: Այս տարվա մարտ ամսին տարբեր լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ ներում է շնորհվել ինձ: Լրագրողները հարցադրումներ էին ուղղել ՀՀ արդարադատության նախարար` Դավիթ Հարությունյանին և ՔԿՀ վարչության պետ` Ռաֆայել Հովհաննիսյանին, ովքեր, ըստ էության, չհերքեցին տեղեկությունը: Սակայն, մինչ օրս ներման որոշումը տեղ չի հասել:

Անորոշությունից ու սպասողական վիճակից խաթարվել է ոչ միայն իմ , այլև իմ ընտանիքի անդամների անդորրն ու հոգեկան ներաշխարհը: Ամեն օր, այգաբացը դիմավորում ենք, սպասելով ավետաբեր որոշմանը: Սակայն էլի եմ կրկնում՝ոչ ներման որոշումը կա, ոչ էլ մերժումը: Հարգարժան նախագահ, դիմում եմ Ձեզ խնդրանքով, օգնել գտնելու ներման կորսված որոշումը։

Հարգանքներով` «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան»։

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար:   2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ