25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Եկեք վաղժամ, եթե-ներով չխոսենք. Վահան Մարտիրոսյան

Տրանսպորտի, կապի և տեղեակատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մարիրոսյանը կառավարության նիստից հետո զրուցել է լրագրողների հետ:

Հարցին, թե նորություն էր արդյոք, որ այսքան դժգոհություն կա իշխանություններից, Վահան Մարտիրոսյանը արձագանքեց.«Բոլորս էլ այս հասարակության մի մաս ենք կազմում, մենք նույն հայ ժողովուրդն ենք, տեսնում ենք դրականը և բացասկանը: Ես կուզենայի միայն բացասականը չտեսնեինք, ահագին դրական գործ է արված և շարունակվում է արվել: Ես կարող եմ իմ կողմից ասել, իմ տեղը ասել, ես շարունակում եմ մինչև իմ պաշտոնավարման վերջին օրն էլ անել այն աշխատանքը, որը տրված է ինձ և ես շարունակելու եմ անել: Ցանկացած փոփոխության ժամանակ միևնույն է կյանքը շարունակվում է, մենք ենք ապրում Հայաստանում և մենք պետք է կերտենք մեր ապագան»,-ասել է նախարարի պաշտոնակատարը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք տեսնում է Նիկոլ Փաշինյանի թիմում աշխատելու հնարավորություն Վահան Մարտիրոսյանը  նկատել է, թե ժամանակը ցույց կտա: «Իսկ իրեն հարցրել եք, ինքը տեսնում է, թե ոչ՞: Եկեք վաղժամ, եթե-ներով չխոսենք»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ