25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն ավելի սթափ մտածել ու վեր կանգնել զուտ կուսակցական շահերից. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

«Պարոն Ծառուկյանն էլ է ասել՝ մենք սատարում ենք ժողովրդի թեկնածուին առանց որևէ ակնկալիքի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ ի պատասխան հարցին, թե որը պետք է լինի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, ում իրենք սատարում են, ձևավորվելիք ժամանակավոր կառավարության հիմնական գործառույթը:

Պետրոսյանն ընդգծեց, որ այդ կառավարության հիմնական առաքելությունը պիտի լինի կազմակերպել ժողովրդի կամքն արտահայտող ընտրություններ: Ըստ նրա՝ իհարկե, ՀՀԿ խմբակցությունը դեռ մեծամասնություն է մնալու խորհրդարանում, սակայն չի ցանկանում հավատալ, որ ՀՀԿ-ականները կելնեն անձնական ամբիացիաներից ու կխորտակեն կառավարության նախագծերը: «Ամեն դեպքում տեսականորեն այդպիսի մտահոգություններ կան»,-շարունակեց պատգամավորը: 

Վերջինիս խոսքով՝ ընտրություններն ավելի բարձր որակով անցկացնելու հարցում շատ կարևոր է Ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Այդ թվում նա առանձնացրեց հենց ռեյտինգային համակարգի վերացումը, հույս հայտնեց, որ ՀՀԿ-ն կգիտակցի սրա կարևորությունը:

«Կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն ավելի սթափ մտածել ու վեր կանգնել զուտ կուսակցական շահերից՝ հաշվի առնելով երկրի վիճակը»,-նկատեց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ