19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քրեական գործ է հարուցվել

ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հ. Բ.-ն հաղորդում, ապա` նույնաբովանդակ բացատրություն է տվել, որ նույն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել և խոշտանգել:

       Մասնավորապես,   Հ. Բ.-ն հայտնել է, որ 2018թ.-ի մարտի 28-ին Արմավիր ՔԿՀ-ի աշխատակիցները նկատել են, որ ինքը պարանի միջոցով հաղորդակցվում է հարևան խցի դատապարտյալի հետ: Հասկանալով, որ բացահայտվել է նման եղանակով հաղորդակցվելու փաստը` Հ. Բ.-ն պարանը պոկել է: Դրանից հետո ՔԿՀ-ի աշխատակիցները, նպատակ ունենալով պատժել դատապարտյալին, հարձակվել և ձեռքերով ու ռետինե մահակներով ծեծել են վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այսպիսով, ՀՀ ԱՆ Արմավիր քրեակատարողական հիմնարկում պետական ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալին խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ  հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ