24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեղադրանք է առաջադրվել՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար:

Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 15-ի սահմաններում,  Արտաշատ քաղաքի ճանապարհին տեղի ունեցող բողոքի ակցիան նկարահանելու և լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անձը ձեռքով հարվածել է մասնագիտական գործունեությունն իրականացնող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի տեսախցիկին, ապա նաև՝  վերջինիս դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որով խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը:  

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակիչ է՝ ծնված 1982թ., ՋՕ ընկերության տնօրեն։ Կատարված առերես հարցաքննության ժամանակ տուժողը պնդել է, որ տվյալ անձն է խոչընդոտել իր մասնագիտական գործունեությանը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ