29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Գևորգ Կոստանյանը բացատրում է՝ ինչու դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին

229A8B6D-EE45-4773-844B-835EFC0A5566_w1023_r1_s

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանի՝ քաղաքական և կուսակցական շահը այլևս քննարկման առարկա չէ: «Ինձ համար հատկապես, մենք արդեն ունենք լրիվ այլ իրավիճակ, երբ որ որևէ մեկը չի կարող ղեկավարվել իր կուսակացական շահով կամ քաղաքական գաղափարախոսությամբ, հիմա արդեն մենք առաջնորդվում ենք ժողովդրի միասնության ապահովման համար»,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց նա: Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու չքվեարկեց ժողովրդի թեկնածուի օգտին, Կոստանյանը պատասխանեց, թե ինքը առաջադրվում է իր անձնական գնահատականերով և մոտեցումներով՝ յուրաքանչյուր թեկնածուի հետ կապված:

«Խնդիրն այն է, թե տվյալ անձը ինչ գաղափարախոսություն ունի, թե այդ անձը ինչ ձևով կարող է պետական կառավարմանը մասնակցել: Ես կուսակցական չեմ իմ ամբողջ քաղաքական գործունեությունում պետական կառավարման մեջ եմ ներգրված եղել և ընտրելու համար այս կամ այն թեկնածուին վարչապատի պաշտոնում պետք է տեսնեմ պետական կառավարմանը մասնակցելու, արդյունավետւթյունը ապահովելու գործոնը, և ինձ համար բացարձակ կարևոր չէ ինչ կուսակցական պատկանելիություն ունի կամ ունեցել է»,-ասաց նա: Իսկ թե ինչ ելք է տեսնում, որը պետք է լինի փոխզիջումը ստեղծված իրավիճակից, Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ պատասխանները չունի, թեև չի կարծում որ լուծում չկա: Կոստանյանը նշեց, թե տեղին չի համարում ժխտողական մոտեցումները, թե ՀՀԿ-ն քաղաքական դաշտում այլևս տեղ չունի:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ