19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ես ոչ մեկից փախչելու, թաքնվելու խնդիր չունեմ. ՀՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանն ասում է, որ ինքը ոչ մի խնդիր չունի մարդկանց մեջ դուրս գալու համար: «Ես իմ հարազատների, բարեկամների մոտ հաշվետու եմ իմ արարքի համար: Ես իրիկունը պետք է տուն գնամ ու երեխաներիս բացատրեմ, թե ինչու եմ այսքանն արել: Ես այն քաղաքական գործիչը չեմ, որ ասեմ քաղաքական նկատառումներով և այլն, բայց ես ընդդիմություն էլ չեմ, որ ասեմ իմ ազգուտակիս վնասեն, չգիտեմ ինչ, զրկանքներ, ես մեջտեղի մարդ եմ, ոչ վատ իմաստվ, որ ամեն ինչ լինի ինչպես և կարգն է, և օենքներն են պահանջում և կարևոր օրենքը, չգրված մարդկային օրենքը:

Երեխեքս այս երկրում ապրելու են, ես էլ քայլելու եմ մարդկանց մեջ ու հենց հիմա էլ, ես ոչ մեկից փախնելու, թաքնվելու խնդիր չունեմ, որովեհտև խիղճս հանգիստ է, ինձ ոչ մեկ չի կարող մեղադրի, ինչ իշխանություն էլ փոխվի, ես ապրել եմ նենց, որ իմ ոչ մի արարքի համար չեմ ամաչում և պատասխանատվության որևիցե խնդիր չունեմ, ամենափոքր, որովեհտև մաքուր եմ ապրել, գիշերն էլ, որ վերլուծում, հետ եմ գնում, սրանից 8 տարի առաջ կարողա արել եմ, որի համար պետք է պատասխան տամ, չունեմ նման հարց, հանգիստ ապրում եմ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ