24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կդնեմ մանդատս, բայց թիմիս չեմ դավաճանի. Ալիկ Սարգսյան

«Ես 2012թ-ից էնքան եմ առնչվել «դ» տառով էդ չարիքի հետ, որ կոչվում ա դավաճանություն…աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, իմ ընկերներին չեմ դավաճանի, էդ «դ»  տառը իմ վրա չեմ վերցնի: Կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմիս չեմ դավաճանի»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանն՝ անդրադառնալով ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանի՝ երեկվա քվեարկությանը:

Ցոլակյանը, հիշեցնենք, կողմ էր քվեարկել վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:  

Հարցին, թե այդ դեպքում գնահատում է բոլոր ֆաշիստներին, ովքեր մինչև վերջ հավատարիմ մնացին Հիտլերին, պատասխանեց. «Ես ոչ թե գնահատում եմ կամ ֆաշիստների մասին դրական բան կասեմ, որովհետև իրենց գործը վատն է եղել, բայց իշխանության գաղափարախոսությամբ, իրենց մարդկային տեսակով վատ չի, որ հավատարիմ են եղել Հիտլերին, իսկ որ կողքից փախնեին, ով էր նրանց ներելու՝ կասեք»,-ասաց նա:

Ըստ Սարգսյանի՝ ինքը ռեալ քաղաքական գործիչ է, լավ գնահատում է իրավիճակը, գուցե մի օր այս ամենին ռեալ գնահատական կտա: «Ոչ մի քաղաքական լիդեր թող իր վրա չվերցնի, այս շարժումն այսպես թե այնպես մի օր պետք է լիներ, սա հասունացել էր, ես հիմա ընդամենն առաջարկում եմ թող անհրաժեշտ հետևություն անեն, մի ջնջեք անցյալը, հասկանում եմ երիտասարդությանը, նրանք ոչ միայն մեր ապագան են, այլ ներկան, վատ հետևանքներ կլինեն»,-ասաց նա: Իսկ թե ինչ վատ հետևանքներ կարող են լինել, ասաց, թե ինքը նկատի չունի իշխանության կողմից ճնշում, այլ իր անհնագստությունը երկրի անվտանգությունն է:

«Մի տարեք երկիրը փորձության»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ