24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աստված ապավենն ու զորությունն է մեր

Աստված ապավենն ու զորությունն է մեր եւ մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ: Ուստի մենք չենք վախենա, երբ երկիրը ցնցվի, եւ լեռները ծովի խորքը տեղափոխվեն: Դղրդացին ու ալեկոծվեցին ջրերը նրա, լեռները դողացին նրա սաստկությունից: Գետերի հորձանքները զվարճացնում են Աստծու քաղաքը եւ Բարձրյալը սրբացրել է իր օթեւանը: 

Աստված դրա մեջ է եւ չի սասանվի. Աստված կօգնի դրան վաղորդայնից վարղորդայն: Հեթանոսները խռովվեցին, ու թագավորությունները հնազանդ եղան. Բարձրյալը ձայն տվեց , եւ երկիրը երերաց: Մեզ հետ է Զորությունների Տերը, Հակոբի Աստվածն ապավենն է մեր: 

Եկեք տեսեք գործերն Աստծու, որ նշաններ ու զարմանահրաշ գործեր արեց երկրի վրա: Դադարեցրեց պատերազմը երկրի մի ծայրից մյուսը, աղեղները փշրեց, զենքեր խորտակեց եւ վահանները մատնեց հրի: 

Շտապեցեք եւ իմացեք, որ ես Աստվածն եմ. ես պիտի բարձրացվեմ հեթանոսների մեջ, պիտի բարձրացվեմ երկրի երեսին: Մեզ հետ է Զորությունների Տերը, Հակոբի Աստվածն ապավենն է մեր: 

Սաղմոս 45

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ