19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը կանցնի նոր քայլերի. նա Հանրապետության հրապարակում է

«Հանրապետական կուսակցության այսօրա պահվածքը պրովակացիոն էր: Նրանք ուզում են որոշակի քայլերի մղել ժողովրդին, սակայն դա չի լինի»,-քիչ առաջ հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, ՀՀ  վարչապետի թեկնածու ճանաչված Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ ինքը սադրանքների չի տրվելու և շարունակելու է պայքարը խաղաղ ճանապարհով:

«Մենք դիակապտությամբ չենք զբաղվում: Քաղաքական մեռելը, որը կոչվում է ՀՀԿ ընդհանրապես արժանի չէ մեր ուշադրությանը»,-ընդգծեց Փաշինյանը:

Փաշինյանը հայտարարեց.«Վաղը ամբողջ հանրապետությունում հայյտարարվում է տոտալ դասադուլ և գործադուլ: Վաղը առավոտից շրջափակվելու են բոլոր փողոցները և մետրոյի կայարանները»:

Արդեն հայտնել ենք, որ այսօր Ազգային ժողովի հատուկ նիստին կազմակերպվեց քվեակություն վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի համար: Կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ քվեարկեց 56 պատգամավոր:

ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը արդեն հատարարել էին, որ կողմ էին քվեարկելու: ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն էր հայտարարել, որ չի կարող կողմ քվեարկել: Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հորդորեց ժողովրդին իրեն սպասել Հանրապետության հրապարակում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ