29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Պատգամավորը Վերահսկիչ պալատի ստտուգումները անիմաստ է համարում

image_3617

ԱԺ ՀՅԴ խմնբակցության անդամ Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ ՎՊ ընթացիկ հաշվետվություններում ուսումնասիրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության  հիսուն եւ ավելի տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերություններում իրականացված ստուգումների արդյունքները եւ պարզել է, որ քսան ընկերություններում, որտեղ պետությունը ունի հիսուն տոկոսից ավելի մասնակցություն, ինչպիսիք են ատոմակայանը, Բարձրավոլտ էլեկտրացանցերը, Որոտան ՀԷԿ-ը եւ այլն, պետական սեփականությունից պետբյուջե մուտք է եղել  երկու 2009 թվականին ընդամենը 18 միլիոն դրամ, իսկ 2010 թվականին` հիսուներեք միլիոն դրամ:

“Սա ակնհայտորեն խոսում է պետական սեփականության անարդյունավետ կառավարման մասին: Իհարկե, ՎՊ-ն պետք է ուսումնասիրություն իրականացներ նաեւ այն ընկերություններում, որտեղ կա հիսուն տոկոսից պակաս պետական մասնակցություն”,-նշեց Արծվիկ Մինասյանը եւ հիշեցրեց գազի գնի բարձրացման հետ կապված լսումներ կազմակերպելու ՀՅԴ առաջարկի մասին: “Պարզվեց, որ ՀՀ ունենալով քսան տոկոս մասնակցություն “Հայռուսգազարդում”, իր մասնակցությունը չի օգտագործում ի շահ ՀՀ սպառողների պաշտպանության”:

Արծվիկ Մինասյանի խոսքով, ՎՊ-ն ուսումնասիրությունը արձանագրել է գազասպառման ոլորտում` սպառողների շահերի ոտնահարում: “Լավ, եթե մենք այս դիտարկումով պետք է հետ գնանք եւ նայենք,  մենք համակարգային փոփոխությունների պահանջ պետք է դնենք, հակառակ դեպքում անիմաստ են դառնում այս ստուգման արդյունքները”,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանը շարունակում է քննարկել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած ՎՊ 2011թ. տարեկան հաշվետվությունն ըստ ոլորտների: Արծվիկ Մինասյանը առաջարկեց հիմնարար փոփոխություն կատարել ՎՊ մասին օրենքում եւ առանձին օրենք ընդունել ԱԺ-ի վերահսկողական գործառույթների մասին:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ