25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունն ու Ազգային անվտանգությունը պետք է դառնան նախարարություններ

ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին, թե փոխվելու են արդյոք սուպերվարչապետական համակարգն ու ոստիկանությունը, և ուժային կառույցները լինելու են ԱԺ վերահսկողության ներքո, ասաց. «Սուպերվարչապետական համակարգն օրենսդրության առումով արդեն իսկ ստեղծված է։ Ես միանշանակ հանձնառու եմ համարում ինձ՝ այդ խնդիրը շտկելու և իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում»,- ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ պետք է ստեղծվեն համապատասխան մեխանիզմներ, որ ամեն ինչ կախված չլինի միայն վարչապետի կամքից։ Ըստ նրա՝ Ոստիկանությունն ու Ազգային անվտանգությունը պետք է փոխեն իրենց կարգավիճակը և դառնան նախարարություններ։ Նա նկատեց, որ դրա համար օրենսդրական և սահմանադրական դժվարությունները հաղթահարելի են։ «Ես կարծում եմ, որ այո, չափից ավելի լիազորություններ են կենտրոնացած վարչապետի ձեռքում և, ընդհակառակը, այլ պետական ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ»,- ասաց Փաշինյանը:

«Էլ ի՞նչ իմաստ կունենան փոփոխությունները, եթե մենք, քննադատելով ինչ-որ երևույթներ, հասնենք իշխանության և ինքներս մեր հերթին՝ կիրառենք այդ լծակները։ Կնշանակի՝ փոփոխությունները չունեն որևէ իմաստ։ Ես հավաստիացնում եմ, որ մենք բավարար հարգանք ունենք մեր անցած ճանապարհի, ժողովրդի նկատմամբ, որպեսզի այդ բոլոր հարցերը լուծենք»,- ասաց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ